Յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն. Նիկոլ Փաշինյան

Յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն. Նիկոլ Փաշինյան

723


BBC-ի եթերում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան:
« Արդեն 3 օր էԱդրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակիչները:Ադրբեջանի ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Նույնը տեղի է ունեցել նաև այսօր Հայաստանի տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները, շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները վիրավորվել»,– նշել է Փաշինյանը:

Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները:

«Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինըԱդրբեջանը, երկրորդը Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- հայտնել է վարչապետը:

Այն հարցին, թե արդյոք հայկական կողմն է առաջինը սկսել ռազմական գործողություններ՝ վարչապետը նշել է , որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն:
Վարչապետը հավելել է նաև, որ իր համար ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև կա: Նա հավատում է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

Կիսվել