Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում մարտերն ընթացել են ամբողջ սահմանի երկայնքով, հատկապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են զգալի հաջողություններ: Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում խոցելով բազում քանակի զրահատեխնիկա, կենդանի ուժ, ԱԹՍ-ներ, որոնցից շատերի տեսանյութերը որպես ապացույցներ ներկայացվել են:
«Այսպիսով, կարող եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը Քարվաճառի շրջանում, որտեղ ընթացել են համառ և դժվար մարտեր: Մոտավոր տվյալներով հակառակորդն ունի 1900 վիրավոր, հայկական ստորաբաժանումները հակատանկային միջոցներից, այդ թվում՝ ոչ հակատանկային միջոցներից 137 տանկ են խոցել, ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մարտերը շարունակվում են, մեր ԶՈւ-երը հստակ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հակառակորդի բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով:
Իսկ հայկական կողմի կորուստների առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Այս պահին մենք մեր կորուստները ամփոփում ենք, կներկայացնենք վաղ առավոտյան»:
Ադրբեջանն ունի 790 սպանված, որից 180-ը Քարվաճառի շրջանում, կորցրել են 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ. Արծրուն Հովհաննիսյան