ՄԱԿ ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են խաղաղ...

ՄԱԿ ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար

807

ՄԱԿ Անվտանգության խորհրդը հայտարարությունն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին․

«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ: ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար: Անվտանգության խորհրդի անդամները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ էսկալացիային և վերադառնալ բովանդակային բանակցությունների: Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերին և կողմերին կոչ են անում սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շտապ վերսկսման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել