Առավոտվա տվյալներով՝ հակառակորդի կորուստներն են՝ 300 սպանված, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և...

Առավոտվա տվյալներով՝ հակառակորդի կորուստներն են՝ 300 սպանված, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

780

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր վաղ առավոտվանից նորից սկսվել են Ստեփանակերտի հրթիռակոծությունները: Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները: Կան տուժածներ և վիրավորներ:
«Ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ: Հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ՝ զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր և այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի ԶՈՒ-երի ենթակայության տակ գործող զինծառայողներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսուհետ ամեն օր կորուստները ներկայացվելու են առավոտվանից մինչև առավոտ:
«Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ-երի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները, որը մենք կներկայացնենք վաղը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել