Ասմանգուլյաննե՞ր, թե՞ Տեր-Հովհաննիսյաններ, գուցե Օսմանգուլյաններ՝ այս հարցը ժամանակի ընթացքում դարձել է հռետորական, քանի որ, տարիների հետ այս հարցին պատասխանելն էլ ավելի է բարդացել։
Այս սերնդի ժառանգները իրենց անվանում են Ասմանգուլյաններ, չմոռանալով նշել տոհմի մյուս ճյուղի՝ Տեր-Հովհաննիսյանների մասին։ Ասում են՝ Տեր Հովհաննիսյանները հոգևորականներ են եղել ու սերունդից սերունդ փոխանցել են այս առաքելությունը երիտասարդներին։ Նրանք այժմ բնակվում են Միացյալ նահանգներում ու կատարում պապերից ժառանգված առաքելությունը։ Տեր-Հովհաննիսյանների մասին ընտանեկան արխիվում հիշատակություններշատ քիչ կան: Հովհաննեսը 1915 թվականին գաղթել է ԱՄՆ ու այնտեղ «հիմնադրել» Ասմանգուլյանների մյուս ճյուղը։
Հովհաննեսը և նրա մյուս եղբայրը (անունն անհայտ է, նրան անվանել են Օսմանգուլ, թուրքերի դեմ բոլոր կռիվներին մասնակցելու համար), որը շարունակել է կրել պապերից ժառանգված ազգանունը, եղել են զոկեր։ Բնակվել են Անիում, եղել են ժամանակի լուսավորչական գործիչներից ու ռազմիկներից։ Ըստ ավանդված տեղեկությունների, Մեծ Եղեռնի և դրան նախորդող տարիներին եղբայների մեջ տարաձայնություն է առաջացել. Հովհաննեսը, կյանքն ու սերունդը փրկելու համար գաղթել է ԱՄՆ, իսկ փոքր եղբայրը, հավատարիմ մնալով մորը տված խոստմանը, մնացել է ու մինչև վերջ հսկել է հայրական տունը։
Մեծ Եղեռնն իր հետքը թողել է նաև Օսմանգուլի ընտանիքի ճակատագրի վրա։ Անիից Վրաստան ,Վրաստանից Պետերբուրգ,Պետորբուրդից Վրաստան, իսկ վերջում Հայաստան։
Ըստ արխիվային նյութերի, Եղեռնից մազապուրծ եղած Օսմանգուլի թոռը մեծ սեր է ունեցել երաժշտության հանդեպ ու, երբ հնարավորություն է ունեցել, մեկնել է Ցարական Ռուսաստան, դարձել է պալատական ջութակահար, իսկ կյանքի մայրամուտին մի քանի տասնյակ քառակուսի հողատարծք է ստացել Վրաստանում ու ժառանգներին խնդրել՝ օրերից մի օր այցելել ու բնակեցնել հայրական օջախը։
Այս տոհմին հիմնականում ճանաչում են Ասմանգուլյաններ, որն ունի մեկնաբանության երկու տարբերակ։ Առաջինն այն է, որ նրանք Օսման Գույլեր են, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Կարմիր վարդ», «Կարիր այգի» կամ «Վարդերի այգի»։ Իսկ մյուս տարբերակն այն է, որ Ասմանգուլյանները մարտիկներ են եղել, ու տեղի հայերը հենց դրա համար էլ իրենց անվանել են Օսման գյուլներ՝ օսմանցիներին սպանողներ. այս տարբերակին ժառանգերն ավելի են հավատում։ Բայց թե որն է իրականությունը, ոչ մեկ չգիտի, քանի որ արխիվում տոհմածառից պակասում է մի քանի էջ։
Աննա Ասմանգուլյան
3-րդ կուրս