Երբ առաջնագծում պատերազմ է, թիկունքը պետք է ամուր պահել

Երբ առաջնագծում պատերազմ է, թիկունքը պետք է ամուր պահել

750

Քանաքեռ –Զեյթուն համայնքի երիտասարդների մի մասը վաղ առավոտից սպասում էր իր հերթին, որպեսզի կամավորագրվի ու մեկնի սահման,  մյուս մասն էլ հավաքվել էր արյունաբանական կենտրոնում։ Իսկ վարչական շրջանի պահեստային կենտրոնում 18-ը չլրացած տղաները, մեկը մյուսին հերթ չտալով, դասավորում էին, այն օգնությունը, որը ուղղարկելու էին սահման։ Արկղերը դասավորող տղաներից մեկը պատմեց, որ այսօր առավոտից  հերթի մեջ սպասում էր կամավորագրմանն ու արյուն հանձելուն, բայց այդպես էլ բախտը չբերեց։ «Առավոտ տանից դուրս գալուց տանեցիներին ասեցի, որ անձնագիրս տվեք, քոլեջում մի քանի ստորագրելու թուղթ կա։ Վերցրի ու գնացի զինկոմիսարյատ։ Երկար սպասեցի, բայց մերժեցին՝ ասելով՝ տղես գնա, 18-դ կլրանա, կգանաս ծառայելու։ Միանգամից գնացի «Արյունաբանական կենտրոն»․ այնտեղ էլ մերժեցին նույն պատճառով։ Հիմա եկել եմ այստեղ։ Միակ տեղն է, որ տարիքիս պատճառով չեմ մերժվում։ Մենք էլ այստեղ ենք տղերքին օգնում, երբ առաջնածում պատերազմ է, թիկունքը պետք է ամուր պահել»:

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել