Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում կան դեռևս չպայթած զենք զինամթերքներ:
«ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ:
Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-գրված է հաղորդագրության մեջ։