ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

2054

Ինքնասպանությունները հասարակությանն ուղեկցող երևույթներ են: Պատմության ընթացքում դրանք ունեցել են տարբեր դրսևորումներ: Սկզբում եղել են ծիսական բնույթի, ավանդույթային: Այսօր բարդացվել և խճճվել են ինքնասպանությունների դրսևորման ձևերը և մեխանիզմները: Աշխարհում ինքնասպանությունների թիվը տարեկան անցնում է 800 հազարից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ավելի քան 800 պատճառ , որ մարդը նման գործողության մղվի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ ինքնասպանության միջոցները տարբեր երկրներում տարբեր են: ԱՄՆ-ում 50 %-ից ավելին կատարվում է հրազենի միջոցով, իսկ ավաններում ու գյուղերում հիմնականում` թունաքիմիկատների: Սակայն Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունների ցուցանիշը ըստ մասնագետների այնքան էլ մտահոգիչ չէ:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանի ներկայացրած վերջին տարիների տվյալների համաձայն Հայաստանը այս տեսանկյունից  «կոմֆորտ» վիճակում է: Եթե ինքնասպանությունների թիվը 100000 բնակչի հաշվով չի գերազանցում 10-ը, ապա երկրում հոգեբանական բարեհարմարություն կա։

Ժամանակակից հասարակության մեջ անհատներն իրենց միայնակ են զգում, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիայի: Եթե հաշվի առնենք երևույթի հոգեբանական կողմը, ապա կնկատենք, որ զարգացած  հասարակություններում խնդիրը լուծվում է հոգեբանին դիմելով: Մեզանում հոգեբանին դիմելու մշակույթը սկսել է ձևավորվել վերջին 5 տարիներին միայն:

Շատ կարևոր է հասարակության ճիշտ ընկալումը այս երևույթի նկատմամբ: Մասնագետի խոսքով՝ հասարակության մեջ կա ինքնասպանության երույթի նկատմամբ երկու մոտեցում. մեկը ինքնսպանությունը դիտարկում է որպես թույլ մարդու վարքագիծ, մյուսը՝ ուժեղ մարդու: Եթե կա առիթ, պայման, և դեպրեսիվ հոգեվիճակ, անելիանելիության դրսեւորում, և կամ անձի անձնային առանձնահատկություններ, ապա բոլոր մարդիկ հակված են իրականացնելու այդպիսի երույթներ:

Մասնագետները կարծում են, որ ինքնասպանության շատ դեպքեր հնարավոր կլինի կանխել, եթե մարդիկ սկսեն ավելի ուշադիր լինել իրենց շրջապատի նկատմամբ: Մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական պայմայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով, սակայն, ըստ հոգեբանների և սոցիոլոգների, կյանքի գերհագեցումը, մեկուսացումը, տարրական մարդկային անտարբերությունն այսօր թվաբանական լուրջ աճ են տալիս այս չարիքին: Հատկապես մեծ դեր ունի ընտանիքը: Եթե այստեղ նորմալ մթնոլորտ է տիրում, կա փոխադարձ հարգանք, սեր, ապա հարազատի մոտ այս կամ այն շեղումը նկատելիս, նրանք դիմում են համապատասխան հոգեբանական-հոգեբուժական օգնության:

ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանըի կարծիքով մեր հեռուստատեսությունում, հատկապես՝ սերիալներում, մարդուն ծեծելը, սպանելը, հանցագործությունը ներկայացվում են՝ որպես խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Բնականաբար, լսարանի մոտ դա կարող է կրկնօրինակում առաջացնել՝ նմանատիպ խնդիրների հանդիպելիս: Ինքնասպանությունն ու հանցագործությունը որքան շատ են լուսաբանվում, այնքան կրկնօրինակումը մեծանում է: Դրանից խուսափելու համար կարելի է հետևել մի քանի սկզբունքների, օրինակ՝ մանրամասները չներկայացնել, լուրերի առաջին հորիզոնականում չտեղադրել, չներկայացնել՝ որպես խնդիրների լուծման տարբերակ:

«Հետազոտող Դևիդ Ֆիլիպսը 1960-70-ական թվականներին, երբ այս թեման հետազոտել էր, անցյալին նայելով՝ վերցրել էր իրադարձություն, օրինակ՝ Մերիլին Մոնրոյի ինքնասպանությունը, ու դիտարկել, թե այդ շրջանում ինչ ինքնասպանություններ են եղել: Պարզել էր, որ ինքնասպանությունների թիվն այդ շրջանում մեծացել է, ու հատկապես այն ձևով են ինքնասպանություն գործել, ինչպես՝ Մերիլին Մոնրոն: Այսինքն՝ լուսաբանումը, ամեն դեպքում, առաջացնում էր կրկնօրինակում»:

Մտածել իսպառ վերացնել ինքնասպանությունները, իրատեսական չէ, դա հասարակությանը հետապնդող երևույթ է: Այլ բան է աշխատել կանխարգելման վրա, ու թիվը նվազեցնել, կամ թեկուզ պահել հաստատուն: Դա լուրջ նվաճում կարելի է համարել:

 

Մարինե Կիրակոսյան

4- կուրս

Կիսվել