ԱՀ նախագահ Արայիկ Հարությումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներիցԱլեքսանդր Հարությունյանը
մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել սկսած 1992թ-ից
այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…
Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:
Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:
Ննջիր խաղաղությամբ…»,-գրել է ԱՀ նախագահը։