ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը NEWS.am կայքին հաղորդել է․
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ: Այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ դեռ հայտնի չի, թե ինչ հետեւանքներ է հանգեցրել այս հրթիռակոծումը:
«Բոլորովին չի պահպանվում հրադադարի ռեժիմը, նաև չի պահպանվել ամբողջ օրվա ընթացքում, և΄ հյուսիսային, և΄ հարավային ուղղություններով հրետանային հարվածներ է հակառակորդը հասցրել»,-ասաց նա:
Աղբյուր՝ NEWS.am