Գուցե մի օր նաև «Վիցցե միսս»-երի շարքում լինեմ». մոդել Էլեն Սիմոնյան

Գուցե մի օր նաև «Վիցցե միսս»-երի շարքում լինեմ». մոդել Էլեն Սիմոնյան

916

Աղջիկ, ում երազանքն է եղել ցուցադրել հայտնի դիզայներների աշխատանքները, լուսանկարվել, ձեռք բերել ճանաչում  ու արժանանալ մարդկանց ուշադրությանը: 20-ամյա մոդել, լուսանկարիչ Էլեն Սիմոնյանը որոշել է գնալ նկարչություն սովորելու, քանի որ սիրում էր աբստրակտ գործեր անել:

15 տարեկանից զբաղվել է մոդելինգով, բայց միաժամանակ հաճախել է լողի, քանոնի, պարի: Ցանկանում էր իրեն փորձել տարբեր ոլորտներում և հասկանալ`որտեղ կարող է իրեն գտնել. «Երեք տարի քանոնի եմ գնացել. մի փոքր խնդիր կար և դուրս եկա, բայց սիրով էի գնում: Հաճախել եմ լողի, պարի, բայց վերջում ընտրեցի կերպարվեստը»,-ասում է նա:

Մանկուց շատ է սիրել լուսանկարվել, այդ պատճառով էլ, որոշել է ընդունվել մոդելային գործակալություն, որի շնորիվ կարող էր առաջ գնալ և հասնել իր երազանքներին: Մասնակցել է մի շարք դիզայներների կազմակերպած ցուցադրություններին: Տարբեր «Fashion» ընկերությունների հետ է համագործակցել. «Առաջին համագործակցությունս եղել է Հակոբ Շահինյանի հետ, և էլի տարբեր համագործակցություններ եմ ունեցել: Այդպես սկսվեց իմ մոդելային կարիեռայի առաջընթացները»,-պատմում է Էլենը:

Առաջին մրցույթը  «Թոփ Մոդել Արմենիա»-ն էր, որին մասնակցել  և զբաղեցրել է «2-րդ Վիցցե Միսս» տիտղոսը: Իրենց ֆեյսբուքյան էջում տեսել է հայտարարությունը և մայրիկի խորհրդով որոշել է մասնակցել, քանի որ նոր էր սկսել մոդելային կարիեռան, իր համար այն նոր սկիզբ էր, և կարող էր ճանաչում ձեռք բերել. «Ինչ-որ հատուկ փուլեր չեն եղել. պարզապես երեկոյան հագուստների ցուցադրություն  էր, և ժյուրին ընտրեց ինձ»,-ասում է նա:

Մասնակցել է «Միսս հայուհի» մրցույթին: 2019-ին էլ մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին, սակայն միայն տասնյակ է անցել: Մինչ բուն մրցույթը` եղել է 4 փուլ. «Միսս տաղանդ», «Միսս ինտելեկտ», «Միսս սպորտ» և «Միսս թոփ մոդել»: Էլենը ներակայցել է «Միսս տաղանդ»-ով, որտեղ ցուցադրել է իր բատիկայի աշխատանքը. շարֆեր, որի վրա նկարել էր մոդելների՝ տարբեր ժամանակների տարազներով:

« «Միսս Արմենիա» մրցույթում ստացել եմ «Միսս համերաշխություն» տիտղոսը: Կարծում եմ՝ ինձ ընտրեցին, քանի որ բոլորի հետ հաշտ էի, ու ինչ-որ կոնֆլիկտի մեջ չէի մտնում»,-ասում է նա:

Սիրում է և´ կերպարվեստը, և´ մոդելինգը: Մոդելինգն ավելի շատ պրակտիկայի վրա է հիմնված, այսինքն՝ ինչքան շատ ցուցադրությունների են մասնակցում, ինչքան շատ են քայլում, այդքան ավելի են հմտանում իրենց մասնագիտության մեջ, բայց առավելությունը մի փոքր ուշ է երևում: Քանի որ ցուցադրություներ հազվադեպ են լինում, կարող է այնպես ստացվի, որ երկար ժամանակ ոչ մի ցուցադրություն չլինի, այդ պատճառով զուգահեռ նաև կերպարվեստ է սովորում: Ասում է՝ 3-4 տարի հետո նորից կցանկանա մասնակցել նմանատիպ մեծ մրցույթի (նկատի ունի «Միսս Արմենիա»-ն):

«Ոչ թե վիրահատական միջոցներով առաջ կգնամ, այլ կներկայանամ ավելի լավ կերպով: Մի փոքր ոճային փոփոխություններ կանեմ, մի քիչ անգլերենս ավելի կլավացնեմ, ու գուցե նաև «Վիցցե միսս»-երի շարքում լինեմ: Կարծում եմ՝ մի քանի տարի հետո ավելի պատրաստված կլինեմ»,-զրույցն ամփոփում է նա:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել