Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի․Ջորջ Քլունի

Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի․Ջորջ Քլունի

413

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառման ժամանակ իր ուղերձում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք: Ինձ համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ», – ասել է դերասանը

https://www.facebook.com/watch/?v=378986073237932
Կիսվել