Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Այդ մասին «TRT World Now»-ին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։
«Ահաբեկիչներից մեկը զոհվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել էր առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: