Բարեգործական ցուցահանդես-վաճառք Արտաշատում՝ ի աջակցություն Հայոց բանակի

Բարեգործական ցուցահանդես-վաճառք Արտաշատում՝ ի աջակցություն Հայոց բանակի

1750

Արտաշատի թատրոնի շենքի դիմաց ժամը 12:00-ից ակտիվ եռուզեր է:

Հայոց բանակին օգնելու նպատակով Արտաշատի և հարակից գյուղերի բնակիչները կազմակերպել են բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նախաձեռնության հեղինակ Միլենա Ղարագաշյանը պատմում է, թե ինչպես ծնվեց ցուցահանդեսի գաղափարը. «Առաջինը մայրիկիս և քույրիկիս պատմեցի, հավանություն ստանալուց հետո սկսեցինք զբաղվել կազմակերպչական աշխատանքներով: Համատեղ ուժերով ամեն հնարավոր կերպով փորձում ենք օգնել: Արտաշատ քաղաքի հարակից գյուղերը նույնպես միացել են նախաձեռնությանը»:

Վաճառում են գյուղմթերք, կտավներ, փայտե նկարազարդ իրեր, սննդամթերք:

«Շատ արագ կամավորների խումբ կազմեցինք պատրաստվելու համար: Ընթացքում մեզ միացան նաև Արտաշատի առաջին դպրոցի երեխաները, ովքեր ապակե շշեր են հավաքել, որպեսզի հանձնենք»,- ավելացնում է Միլենան:

Յուրաքանչյուրի լուման այսօր շատ կարևոր է բանակի հզորացման և թիկունքն ամուր պահելու համար»,- ասում է Միլենան:

Ցուցահանդեսը տեւելու է մինչև 18:00-ն:

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել