Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող...

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. ՊՆ խոսնակ

623

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

https://www.facebook.com/100000785095088/posts/3376333789069424/
Կիսվել