Եթե Հայաստանում ապիլի 7-ը համարվում է մայրության և գեղեցկության տոն, և ավարտվում է տոնական միամսյակը, ապա աշխարհում նշում են Առողջության համաշխարհային օրը:
Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային օր (World Health Day):
Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը իրենց կյանքում, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:
Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով, ինչպիսիք են՝ «Քո արյան անվտանգության մեջ է բազմաթիվ մարդկանց փրկությունը», «Կենսունակությունը երկարակեցության ուղին է», «Հղիությունը կյանքում յուրօրինակ իրադարձություն է: Եկե՛ք այն անվտանգ դարձնենք», «Պահպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից»:
Այս տարի օրվա թեման «Դեպրեսիան» է, իսկ կարգախոսը. «Եկ խոսենք»:
Իտալացի գիտնականները ուսումնասիրել են ապագայի հիվանդության խնդիրը և եկել անսովոր եզրահանգման, պարզվել է, որ իր տարածվածությամբ առաջին տեղում դեպրեսիան է: Նրանք կարծիքով 2020 թվականին դեպրեսիայով հիվանդների թիվը կգերազանցի սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների թվին: Այսօր ինքնասպանության 60% -ի պատճառը դեպրեսիան է:
Առողջության համաշխարհային օրը մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի ուշադրությունն ուղղում է առողջության և առողջապահության խնդիրներին՝ առողջության և մարդկանց բարեկեցության պաշտպանության համար համատեղ գործողություններ անցկացնելու նպատակով:
Մարինե Կիրակոսյան
4-րդ կուրս