ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԱՐԱՆԸ

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԱՐԱՆԸ

1996

Արդեն հասանելի է հայ-չինական առաջին բառարանը։

Բառարանի հեղինակ Լիլիթ Հակոբյանը նշեց գրքի անհրաժեշտությունը․«Հայաստանում աճել է հետաքրքրությունը Չինաստանի և չինարենի նկատմամբ։ Շատերն են ցանկանում սովորել լեզուն, կարծում եմ այս բառարանը կօգնի»։

Հեղինակի ծանոթությունը չինարենի հետ սկսվել է ուսումնառության տարիներից։ Սովորել է Վ․Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Կոնֆուցիոս» ինստիտում։ Իսկ բառարանի գաղափարը ծնվել է կրկին անհրաժեշտությունից․«Երբ դասավանդում էի ԵՊՀ միջազգային ֆակուլտետում, պետք էին դիվանագիտական տերմիններ, որոնք շատ դժվարությամբ էինք գտնում, այսպես որոշեցի ինքս զբաղվել այս ուղղությամբ»,- ասաց Լ․Հակոբյանը։

Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարանը կարող են օգտագորեծել նաև լեզուն ուսումնասիրողները, դասավանդողները, թարգմանիչները, լրագրողները և առհասարակ չինարենով հետաքրքրվողները։

Գրքի չինական շնորհանդեսի ժամանակ «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը արդեն կանխորոշեց բառարանի ապագան․«Այս գիրքը անպայման մեծ դեր է ունենալու և գրվելու է պատմության մեջ»։

Վ․Բրյուսովի անվան համալսարանի «Կոնֆուցիոս» ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուանը նշեց բառարանի առանձնահատկությունը․«Այս գրքում բառերը տրված են իրենց առոգանությամբ, այսինքն յուրաքանչյուրը կարող է ոչ միայն հիերոգլիֆը սովորել, այլև արտասանել»։

Հեղինակը գրքի համար աշխատել է երկու տարի, և այժմ այն հասանելի է բոլորին։

Շնորհանդեսի ընթացքում կազմակերպվեց նաև չինական թեյախմություն։ Tea Studio Halabyan-ի տնօրեն Ալվինա Բաբայանը ներկաներին  ծանոթացրեց չինական արվեստին, բացատրեց, թե ինչու են թեյի բաժակները այդքան փոքր․«Չինացիները սիում են ոչ միայն թեյը խմել որպես տաք ըմպելիք, այլև հաճույք ստանալ, զգալ համը։ Ինչպես նաև առողջարար է քիչ քանակությամբ թեյը»։

Միջոցառման վերջում Լիլիլթ Հկոբյանը անցկացրեց չինարենի բաց դաս։

Ներկաները հասկացան, որ չպետք է շփոթեն լսարան և դասախոս բառերը, որովհետև ունեն նույն գրությունը, բայց տարբեր տոնայնությամբ են արտասանվում։

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

 

Կիսվել