Ինչպես 19-ամյա Վահագն Խաչատրյանը փրկեց ընկերների կյանքը. մի հերոսի պատմություն

Ինչպես 19-ամյա Վահագն Խաչատրյանը փրկեց ընկերների կյանքը. մի հերոսի պատմություն

2409

Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:

Մոնթե Մելքոնյան

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ հարձակման առաջին իսկ օրվանից Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 19-ամյա ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանը 20 օր շարունակ թեժ մարտեր է մղել թշնամու դեմ Ջրականում (Ջաբրայիլում)։

Հրետակոծության ժամանակ, երբ խրամատից լսել է վիրավոր զինակից ընկերների ձայները՝ առանց երկմտելու շտապել է օգնության։ Անձնակազմի վիրավորված երեք ընկերներից երկուսին հասցրել է խրամատ, սակայն երրորդ ընկերոջն օգնելու ժամանակ հրետանային արկի պայթյունից ինքն էլ է վիրավորվել ու ստացել բեկորային վնասվածքներ։

Վահագնը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար Արցախ» հուշամեդալով։

Վահագնի ծառայության ավարտին մնացել է 9 ամիս, և նա շարունակելու է պատվով ծառայել հայրենիքին։

Սոնա Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել