ԴԵՊՐԵՍԻԱՆ ՀԱՃԱԽ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ, ՀԱՃԱԽ ԷԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԴՐԱ...

ԴԵՊՐԵՍԻԱՆ ՀԱՃԱԽ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ, ՀԱՃԱԽ ԷԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԴՐԱ ՊԱՏՃԱՌ

1551

Ամենաշատ կենացները առողջության  համար են խմվում:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում հրավիրվել էր մամուլի ասուլիս: Թեման դեպրեսիան էր, իսկ օրը պատահական չէր ընտրվել: Այս օրը Առողջապահության համաշխարհային օրն է: Այն ընդունվել է Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, իսկ մեր երկիրը  կազմակերպության անդամ է դարձել 1992 թվականին: Ամեն տարի կազմակերպությունը  անդրադառնում է առողջապահական կարևոր խնդիրների և ունենում է իր կարգախոսը: Այս տարի  անդրադարձ է կատարվել դեպրեսիային, իսկ 2017 թվականի  կարգախոսն է «Եկ խոսենք»:

Այսօր աշխարհում հաշվվում է 300 մլն դեպրեսիվ խանգարում ունեցող մարդ: 2005-ից մինչեւ 2015 թվականն այս թիվն աճել է ավելի քան 18 տոկոսով: Մեր երկրում ըստ Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2016թ.-ի բնակչության 40%-ը գտնվում է թեթև դեպրեսիվ վիճակում, 2.9%-ը` միջին, իսկ ծանր աստիճանի դեպրեսիայի տարածվածությունը կազմում է 0.1%:

Դեպրեսիան անաշխատունակության և առողջության կորստի հիմնական պատճառներից է: Վատագույն դեպքում այս ախտը հանգեցնում է ինքնասպանության: Կանանց մոտ դեպրեսիան երկու անգամ ավելի շատ է հանդիպում քան տղամարդկանց, սակայն ի հակադրություն այս փաստի` 2015 թվականի տվյալներով տղամարդիկ 4 անգամ ավելի շատ են դիմել ինքնասպանության:

ՀՀ գլխավոր հոգեբան Սամվել Թորոսյանը ասաց, որ շատերը խուսափում են բուժումից շրջապատի խտրական վերաբերմունքից. «Ընկճախտը երբեմն անհիմն հետազոտությունների և անհամարժեք բուժման պատճառ է դառնում: Մինչդեռ Հայաստանում կան համապատասխան մասնագետներ ու հաստատություններ»:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2020 թվականին դեպրեսիայով հիվանդների թիվը կգերազանցի սիրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց:

Իգոր Զայցևը՝ Հայաստաանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ դեպրեսիայով կարող են տառապել անկախ տարիքից, սեռից ու պաշտոնից: Ներկայացուցչը կարևորեց հանրային իրազեկման աստիճանի բարձրացումը և խնդրի ճիշտ ըմբռնումը: «Հոգեկան տանջանքներ, որոնք ազդում են առօրյա խնդիրների լուծման վրա` տրամադրության անկում, ինքնագնահատման նվազեցում, մարմնական հիվանդությունների վատթարացում, սրանք դեպրեսիայի ախտանշանների մի մասն են»:

Դեպրեսիայի իրազեկամն թեմային անդրադարձավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն. «Եկեք խոսենք. սա իրազեկության բարձրացման համար առաջնային և կարեւոր քայլ է: Խոսելու թերապիան նաև դեպրեսիան բուժելու առաջին քայլն է բոլորի համար՝ անկախ տարիքից: Հնարավոր է, որ Ձեզ տանջող դեպրեսիայի մասին խոսելով Դուք անմիջապես չձերբազատվեք դրանից, սակայն, այդ մասին խոսել սկսելը Ձեր առաջին քայլն է»:

Դավիթ Մելիք-Նազարյանը վստահեցնում է, որ ամենադժվար իրավիճակներից անգամ ելք կա, պետք է պարզապես շփում մասնագետի հետ: Խնդրին ներկայումս բավականին մեծ ուշադրություն են դարձնում: Խնդիրն առողջության առաջնային պահպանման օղակին առավելագույնս մոտեցնելն է ու առավել հասանելի դարձնելը:

Այս  հիվանդությամբ են տառապել մի շարք հայտնի  գրողներ, նկարիչներ, դերասաններ:

«Մեռած հոգիների»  հեղինակ Նիկոլայ Գոգոլը իր հիվանդության մասին ասում էր. «Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են»։  19-րդ դարում չկային հակադեպրեսանտներ նրան  խորհուրդ տվեցին ծոմ պահել. նա երկու շաբաթ իրեն մատնեց սովի, երբ բժիշկները նրան նշանակեցին պարտադիր բուժում, նա  արդեն ընկել էր կոմայի մեջ, իսկ  առավոտյան մահացել:

Բրիտանական թագավորության ամենախելացի քաղաքական գործիչներից մեկը Ուիսթոն Չերչիլը նույնպես պայքարում էր այս հիվանդության դեմ: Սոդայով վիսկին և սիգարետը նա «ընդունում էր»  որպես դեղ ամեն առավոտ: Սակայն սրանք շատ քիչ ժամնակ էին նրան կտրում իր հիվանդությունից և ինքնասպանության մասին մտքերից:

Երևի չկա մեկը, ով չիմանա Հարի Փոթերի մասին: Այս հերոսին ու իր ընկերների կերտող  Ջոան Ռուլինգը, ով ամնաշատ վարձատրվող կին գրողն է,  նույնպես տառապել է դեպրեսիայով: Սակայն այս գրողը  թերապեվտի և իր գրելու շնորհիվ ազատվել է դրանից:

Ամենահայտնի կատակերգուներից մեկը էկրանից այն կողմ այդքան էլ «ուրախ» չի: Ջիմ Քերին ունեցել է դեպրեսիվ խանգարում է: Նա խոստովանել է, որ շատ տարիներ ինքը նման է եղել իր կերտած «Դիմակ»-ի հերոսին: «Դեմքս փակել էի  դժգոհ արտահայտությամբ»,- նշում է նա,- «Միշտ ընդունել եմ հակադեպրեսանտներ, սակայն բժշկին այցելելուց հետո հասկացա, որ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե լվացվեն դեղահաբերով”:  Այսօր նա զբաղվում է սպորտով և նույնիսկ խոստացել է գիրք գրել իր և դեպրեսիայի պայքարի մասին:

Շատերի կարծիքով արքայադուստր Դիանան ապրում էր իրական հեքիաթում: Սակայն Լեդի Դին արքայազն Ուիլյամի ծնվելուց հետո խոստովանել է, որ տառապում է դեպրեսիայով: Նա իրեն միշտ զգացել է մենակ  և չհասկացված արքայական ընտանիքի կողմից:

 

Ջուլիետա Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել