Հակառակորդն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին ու Ստեփանակերտը. ԱՀ...

Հակառակորդն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին ու Ստեփանակերտը. ԱՀ ԱԻՊԾ

518

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։

Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել