«ԵՐԱԶԱՆՔՍ ԿԱՊՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ». ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

«ԵՐԱԶԱՆՔՍ ԿԱՊՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ». ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

2155

Թովմաս Պողոսյանը ՀՀ վաստակավոր արտիստ է, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ Նովա» մշակութային միության ղեկավար:

՞վ է Ձեզ Թովմաս անվանել:

– Սաթենիկ տատիկս: Իր հայրիկի անունով:

Իսկ ինչպիսի՞ աշակերտ եք եղել դպոցում:

-Խելոք, համեստ, պարտաճանաչ, լավ սովորող և անենակարևորը` կոկիկ: Շատ լավ հիշում եմ` պայուսակիս բռնակից կախված թանաքամանը, մեծ թաշկինակը և հացն ու խաղողը, որն ըմբոշխնում էինք երկար դասամիջոցին: Հիմա էլ, երբ հաց ու խաղող եմ ուտում, փակում եմ աչքերս և տեղափոխվում մանկություն:

-Կպատմե՞ք մի հետաքրքիր դեպք դպրոցական հիշողություններից:

-Հետաքրքիր հուշերից է այն, որ ես սիրահարվել էի իմ կողքի նստող Սրբուհուն և ամեն անգամ երբ դպրոց էի գնում. մտածում էի, որ նորից շարք կանգնելիս կբռնեմ նրա ձեռքը: Նա սպիտակամաշկ էր, սև մազերով, շատ նրբիկ մի աղջիկ էր: Շատ լավ հիշում եմ նաև իմ դասվարին`ընկեր Մարգոյին, մոտ 36-37 տարեկան կին էր, դասական հագ ու կապով, մազերը միշտ հավաքում էր: Նա մեզ տանում էր դպրոցի բակի հաստաբուն ծառերի մոտի աթոռիկների վրա էր նստեցնում, որտեղ ես երեխաների համար երգում էի`

Ճակատդ պեծիկ այ իմ սեր էծիկ

Ոտքերդ բարակ վազում ես արագ

Աիր ծիկ-ծիկ-ծիկ այ իմ սև էծիկ

Աիր ծիկ-ծիկ-ծիկ այ իմ սև էծիկ:

-Ձեր առաջին խենթությունը որի համար պատժվել եք:

-Ծխելը: Ես մոտ 10 տարեկան էի, և իմ հորեղբայրը խնդրեց իր սիգարետը տանեմ և նետեմ աղբարկղը: Ես տարա, բայց որոշեցի փորձել և այդ պահին ինձ մոտեցավ հորեղբայրս, ով փաստորեն ինձ հետևում էր: Ու ես մի ապտակ ստացա:

-Կա հետաքրքիր մի բույր, որ հիշեցնում է Ձեզ մանկությունը:

-Գառների հոտը: Եթե հիմա էլ գառների հոտ եմ առնում, տեղափողվում եմ մանկություն:

՞վ է օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում:

-Հայիրկս ուզում էր, որ դառնամ շինարար-ճարտարապետ, իսկ մայրիկս ուզում էր, որ բժիշկ դառնամ, սակայն ես գնացի Էջմիածնի Գևորգյան ճեմարան.  որոշել էի դառնալ վարդապետ, սակայն համգամանքներն ինձ բերեցին երգարվեստ:

-Ու՞մից եք ժառանգել Ձեր տաղանդը:

– Երգելու տաղանդս ժառանգել եմ Սաթենիկ տատիկիցս և հորիսց:

– Ո՞րն էր Ձեր ամենանվիրական ցանկությունը:

-Իմ երազանքս կապված է միայն հայրենիքիս հետ: Ուզում եմ հայրենիքս տեսնել ազատության և ապահովության մեջ, տեսնել մեր ժողովրդին իրեն արժանի կյանքի մեջ, տեսնել մեր ազգային արժեքները և մշակույթը բարձր պատվանդանի վրա, տեսնել աճող սերնդին հայեցի նկարագրով և հայեցի դաստիարակությամբ,որը վաղվա մեր հայրենիքի պատկերն է:

՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Իմ հաջողության գրավականը իմ աշխատասիրությունն է: Ըստ իս, իմ կայաքում ես ինչ ունեմ, իմ աշխատասիրության շնորհիվ է :

-Իսկ ո՞րն է Ձեր թուլությունը:

-Չափազանց համբերատար լինելս:

-Կա՞ ինչ որ բան, որ երբեք չեք ների:

-Հայրենադավությունը:

-Ձեզ համար մարդկային ամենաբարձր զգացմունքը:

-Սերը:

՞նչն եք կարոտում:

-Երիտասարդությանը:

՞նչ է հանդիսատեսի ծափահարությունը:

-Բեմարվեստի մարդու համար ավելի բարձր գնահատական չկա:

-Ձեր մրցանակներից ամենաթանկը Ձեզ համար:

-Ամենաթանկը Մովսես Խորենացի մեդալն է, սակայն կառանձացնեմ նաև բավականին վերջերս ստացած ժողովրդական արտիստի կոչումը:

-Հայաստանում ձեզ համար ամենահոգեհարազատ վայրը:

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածիը:

՞նչն է Ձեզ այսօր մտահոգում:

-Այն որ մեր այսօրվա աճող սերունդի դաստիարակությունը չի գոհացնում ինձ և դրանում իրեց մեղքի բաժինն ունեն իչպես համապատասխան  կառույցները, այնպես էլ ընտանիքները, բայց նույնիսկ այս ամենի կողքին ուրախ եմ որ մենք ունեք նաև մի հրաշալի սերունդ, որ դաստիարակվում է հայեցի և այդ սերնդի հետ ես կապում եմ իմ հայրենիքի վաղվա օրը, նոր ապագան:

 

հարցազրույցը` Աննա Ավետիսյանի

4-րդ կուրս

Կիսվել