Իր բնորոշմամբ անհանգիստ այս մարդը գրող, հրապարակախոս, լրագրող, մամուլի ազատության օրենքի հիմնադիր և 6 թոռնիկների պապիկ Մերուժան Տեր-Գուլանյանն է, ով այժմ խմբագրում է «Անդին» ամսագիրը: Նա ժամանակին «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, և իր խմբագրման օրոք ամսագիրը հասավ մեծ վերելքների: Սա մի ամսագիր էր, որ գրեթե յուրաքանչյուրի ընտանիքում առկա էր: Ասում են` այդ ընթացքում ամսագրի հավատարիմ ընթերցողները հավաքում էին ամսագրի համարները: Հիմա էլ կան բնակարաններ, որտեղից կարող ենք գտնել «Գարունի» հին համարներից և գուցե թերթելիս չորացած թիթեռների էլ հանդիպենք:
«Գարունը» թողնելուց հետո խմբագրել է տարբեր պարբերականներ, հիմնադրել «Ար» հեռուստաալիքը, բայց միևնուն է մտավորականին ինչ որ բան չէր բավարարում, և ստեղծեց մեր ժամանակների «Գարունը»՝ «Անդիրն» անունով: Անդինը ստեղծվել է 2012թ: Այն գրական–գեղավեստական, հասարականակն–քաղաքական ամսագիր է, որտեղ տպագրվում են երիտասրդ գրողների գործերը: Ինչպես բոլոր ամսագրերը «Անդինը» ևս բավականին խոչընդոտների է հանդիպում, որից գլխավորը ֆինանսականն էր: Սակայն խմբագիրը հրաժարվում է որևէ օլիգարխից օգություն խնդրել, քանի որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, իսկ նա դա հանդուրժել չի կարող:
Մի առիթով պարոն Տեր-Գուլանյանը ասել է, որ «Անդինը» ստեղծելով տաղտուկից ու ձանձրույթից մի փոքր այն կողմ գնաց: Իսկ այն հարցին, որ եթե մի օր «Անդինն» էլ այդ տաղտուկի ու ձանձրույթի մի մասը կազմի, ինչ կլինի հետո, մտավորականը ժպուտում է և ասում, որ հույս ունի` ամսագիրը երբեք չի սպառվի:
Մերուժան Տեր Գուլանյան անունը ասոցացվում է իր կերպարն ամբողջացնող կարմիր շարֆի հետ: Մտավորականը հիշում է, որ մի օր փողոցում հանդիպել է Լեոնիդ Ենգիբարյանին, ով իր ձեռքերով մաքրելիս է եղել Չարենցի արձանի վրայի ձյունը և իր պարանոցից հանել է կարմիր շարֆը, ապա փաթաթել Չարենցի պարոնոցին: Տեր-Գուլանյանը ասում է, որ կարմիր շարֆը դա Չարեցի արձանի պարանոցին Ենգիբարյանի ամրացված շարֆն է:
Աննա Ավետիսյան
4-րդ կուրս