ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքի էջում՝ Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին հորդորելով չշտապել և չհանել գույքն իրենց տներից:
«Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերն Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա: