Այսօր գրեթե ամեն օր և ամենուր տեսնում ենք մարդկանց, ովքեր անգամ փողոցով քայլելիս զբաղված են սմարթֆոնով։ Ի՞նչ ազդեցություն է այն ունենում և արժե՞ արդյոք հրաժարվել մեր բազմաֆունկցիոնալ սմարթֆոններից։
20-ամյա Նանե Գրիգորյանի կարծիքով դա որպես կախվածություն որակել չի կարելի. «Մեզ հետաքրքիր է լինել վիրտուալ տիրույթում և դրանից կախվածություն լինել չի կարող»-ասաց Նանեն։
19-ամյա Քրիստինե Առաքելյանի խոսքով նա ամբողջ օրն անցկացնում է սմարթֆոնում. «Հետքրքրված եմ սմարթֆոնի հնարավորություններով և մեծ մասամբ օգտվում եմ հավելվածներից։ Օրվա մեծ մասն անցկացնում եմ սմարթֆոնում և դժվարանում եմ կտրվել և ապրել վիրտուալ տիրույթից դուրս»-ասաց Քրիստինեն։
Իսկ 20-ամյա Անահիտ Բադալյանի խոսքով նա անգամ փողոցով քայլելիս է զբաղված հեռախոսով։ «Իմ մեջ «վախ» է ձևավորվել, որ ես հնարավոր է ինչ որ նորություն բաց թողնեմ։ Առավոտյան օրս սկսում եմ սոցցանցի ստուգումից և ավարտում նույն կերպ»-ասաց Անահիտը։
Հոտազոտությունները խոսում են մի քանի փաստերի մասին, որ սմարթֆոնից կախվածության մեջ լինում են 18-34 տարեկան խմբում։ Մինչև 34 տարեկան մարդկանց համար ընդհանուր խոսակցության ժամանակ սմարթֆոնով զբաղվելը էթիկայի կոպիտ խախտում չէ։ Երեխաների 69%-ը սմարթֆոնի հավելվածներից սկսում են օգտվել դեռ նախադպրոցական տարիքում։ Մասնագետները պնդում են, որ ժամանակակից 5 երեխայից 2-ը խաղալու նպատակով օգտվում է բջջային սարքավորումներից, չնայած, որ դեռ չեն կարողանում ամբողջական նախադասություններ արտասանել։ Դեռ 2 տարի առաջ տեխնիկայից կախված երեխաների թիվը չէր գերազանցում 10%-ը։ Այժմ 8 տարեկան երեխաների 72%-ը սմարթֆոն, պլանշետ կամ նմանատիպ այլ սարքավորում է օգտագործում։
Մանկաբույժ Գոհար Հարությունյանի խոսքով երեխաներին պետք է հեռու պահել մեդիատեխնիկայից։ «Խաղերը կախվածություն են առաջացնում, բարդ հոգեբանական հետևանքներ են ունենում։ Մյուս կողմից, աչքերի համար էկրանից օպտիմալ հեռավորությունը 30-40 սմ է, սակայն երեխաները սարքերը չափից շատ են մոտեցնում դեմքին»-ասաց մանկաբույժը։
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը կարծում է, որ դա սովորություն է, որ ինքներս ենք կառավարում։ «Սմարթֆոններից կախվածությունը մեր օրերում ամենատարածված խնդիրներից մեկն է հանդիսանում։ Չպեք է մոռանալ, որ դրանք դիտավորյալ ստեղծվում են այնպես, որ կապվածություն առաջացնեն, ինչը կմեծացնի ապրանքի պահանջարկը։ Երեխաներին չի կարելի թույլ տալ հեռախոսով խաղ խաղալ, ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելու ժամանակահատվածը պետք է հասցնել նվազագույնի, քանի որ այն խաթարում է երեխայի ներքին անդորրը։ Մեծահասակների դեպքում նույնպես խնդրի հետ բախվում ենք, որոնց պարագայում ամեն ինչ սովորության վրա է հիմնված։ Հարկ է հիշել, որ ցանկացած պարագայում մարդն ինքն է իր սովորությունների հեղինակն ու կրողը և ցանկացած երևույթի դեմ կարելի է պայքարել, եթե այն լինի ժամանակին».-ասաց հոգեբանը։
Լաուրա Թաթմանյան
4-րդ կուրս