Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳ...

Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳ նախարար

848

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին: 

Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:

«Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է Մաասը:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները:

Կիսվել