Ճանաչենք մեր հերոսներին. Սասուն Գրիգորյան

Ճանաչենք մեր հերոսներին. Սասուն Գրիգորյան

1968

Սասունը ծնվել է 1998 թ-ի հունիսի 28-ին, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ծառայությունից հետո աշխատանքի էր անցել զինված ուժերում։

Հերոսի մասին զրուցել ենք ընկերուհու՝ Ռուզաննա Գաբրիելյանի հետ։ Նա Սասունի մասին մեծ սիրով ու ջերմությամբ է խոսում։

Ասում է ՝ Սասունը չափից շատ լավատես, հանդուրժող ու աշխատասեր էր։

Նրանք շատ հետաքրքիր պայմաններում են ծանոթացել, Ռուզաննան կիսվեց մեզ հետ մանրամասներով. «Մեր ծանոթության պատրվակը մի կոնֆետն էր, ես ռեստորանում տեսա Սասունին, հենց այդ պահից էլ վստահ էի, որ միմյանց համար ենք ստեղծված։ Չգիտեմ էլ՝ ինչպես ստացվեց, ձեռքիս կոնֆետը տվեցի նրան, ու դրանից հետո նա  քայլեր էր անում մինչև համաձայնեցի շփվել իր հետ»։

Նրանք միասին էին 11 ամիս։ Ասում է՝ հպարտ է, որ Սասունը հենց իրեն է ընտրել։

Ժպիտով է հիշում միմյանց հետ անցկացրած ամեն պահը. «Մի անգամ միասին գնացինք Շուշի ձնագնդի խաղալու, այնքան էինք հոգնել, որ ձյան մեջ քնել էինք, արթնացանք մայրիկիս հեռախոսազանգից։ Երանի՝ մի անգամ էլ կրկնվեր…»:

Սասունի երազանքներից մեկը իր գյուղում տուն սարքելն էր, ինչը սիրելին պատրաստվում է անել, երբ վերադառնա Արցախ։

Սասունը շատ հայրենասեր էր, միշտ ասել է՝ եթե անգամ մի հոգի էլ մնա, պետք է պահպանի հայրենիքը։

Վերջին անգամ հերոսի հետ խոսել է հոկտեմբերի 17-ին, բառ – բառ հիշում է՝ ինչ է ասել. «Հարցրեց՝ եթե մահանա,մ շատ կլացե՞ս. վերջին շրջանում միշտ հարցնում էր հետո անպայման ասում, որ ինքը կտեսնի, թե ով կլացի։ Ինքը տեսակով շատ ուրախ մարդ էր, ասում էր՝ եթե անգամ մեռնեմ, դու իմն ես, ես էլ՝ քոնը»։

«Մի անգամ անբողջ Ստեփանակերտով գրկեց, քայլեց ու վերջում գոռաց, որ սիրում է, հիմա էլ ես եմ ասում, որ սիրում եմ ու հպարտ եմ իրենով…»:

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել