«Ապատեղեկատվության դեմ կարելի է պայքարել՝ սահմանփակելով մեր տեղեկատվական աղբյուրները»․ Ս․ Մարտիրոսյան

«Ապատեղեկատվության դեմ կարելի է պայքարել՝ սահմանփակելով մեր տեղեկատվական աղբյուրները»․ Ս․ Մարտիրոսյան

700

Պատերազմը սահմանին ավարտվեց, մեդիա դաշտում՝ ոչ։ Կեղծ լուրեր, անձնական տվյալների հանդեպ անփութություն, սոցիալական հարթակներում սահմնափակումնե․ այս ամենը մեր տեղեկատվական դաշտում պատերազմից հետո էլ առկա է։ Արցախա-ադրբեջանական հակամարտության առաջին իսկ օրերին Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը փոխեց ոչ միայն երկրի ներքին կյանքը, ալլև տեղեկատվական դաշտը՝ այն դարձնելով ավելի զգայուն։

Ապատեղեկատվության դեմ, ինչպես կարծում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կարելի է պայքարել՝ սահմանափակելով մեր տեղեկատվական աղբյուները, օգտվելով այն աղբյուրներից, որոնք պրոֆեսիոնալ են աշխատում։

Նրա խոսքերով՝ այս օրերին առավել կարևոր պետք է լիներ անձնական տվյալների պաշտպանությունը, որը, ցավոք, չենք կարողացել ու հիմա էլ չենք կարողանում լիարժեք ապահովել։ «Շատ կոնկրետ օրինակ բերեմ․ հունիս-հուլիսին կորոնավիրուսով հիվանդների հազարավոր տվյալների արտահոսք եղավ։ Ադրբեջանցիների ձեռքում կան ցուցակներ, որտեղ հստակ նշված են մարդկանց տարիքը, սեռը, հեռախոսի համարը և բնակության վայրը։ Սա թույլ է տալիս թիրախավորել այդ մարդկանց Whatsapp-ով, Viber-ով, ու սա հնարավորթյուն է տալիս ընտրելու կոնկերտ մարդու, ոչ թե պատահական։ Բայց մի քիչ ուշ է այս մասին մտածել, որովհետև արդեն բավական արտահոսք է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց մեդիափորձագետը։

Ռազմական դրության ժամանակ սոցիալական կայքերից մեկի՝ Tik-tok-ի փակվելու առնչությամբ Ս․ Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր արգելափակում չի եղել, միայն ինչ-որ խափանումներ են եղել։ Պատճառներն ավելի քան հստակ են․ «Սա արվում էր, որ կասեցվեր տեղեկատվության արտահոսքը, որովհետև զորահավաքի առաջին պահին կային տիկ-տոկերներ, որոնք հայտնի դառնալու համար բանակի, կամավորականների շարժը նկարում, տեղադրում էին կայք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նմանօրինակ գործողությունները վտանգում են 100-ավոր մարդկանց կյանքեր։

Համեմատելով 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում ապատեղեկատվության տարածումը ներկա դրության հետ՝ Սամվել Մարտիրոսյանը նկատեց նախ ծավալների տարբերությունը, ապա մարդկանց մոտ մեդիագրագիտության աճը։ «Եթե այս ծավալներով ֆեյք նյուզ 2016-ին լիներ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ։ Հիմա բնակչությունն ավելի մեդիագրագետ է, թեեւ տեղեկատվական պատերազմ վարողները եւս հմուտ են»,- եզրափակեց զրույցը մեդիափորձագետը։

Սեդա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել