Շուրջ 8 միլիոն դրամ պարգևավճար է տրվել Ֆինանսների նախարարին ու նրա տեղակալներին

Շուրջ 8 միլիոն դրամ պարգևավճար է տրվել Ֆինանսների նախարարին ու նրա տեղակալներին

529

ՀՀ Ֆինանսների նախարարը և նրա տեղակալները հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում ստացել են շուրջ 8 միլիոն դրամ պարգևավճար:

Պարգևավճարների մասին մեր գրավոր հարցմանը ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատասխանել է. «Պետական պաշտոններ եվ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն այդ ժամանակահատվածում նշված պաշտոնները զբաղեցրած անձանց պարգևատրման ֆոնդից հաշվարկվել է 7,927,724 ՀՀ դրամ պարգևավճար»:

Պարգևավճարից օգտվել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Սավկայի Ջանջուղազյանը, նախարարի առաջին տեղակալ Կարեն Ասպետի Բրուտյանը, տեղակալներ  Արման Վաչագանի Պողսյանը, Արմեն Հրայրի Հայրապետյանը: Մեր հարցին, թե ինչ հիմունքներով են նախարարին ու նրա տեղակալներին տրվել պարգևավճարները, նախարարությունը չի պատասխանել:  

Հարցման պատասխանում նախարարությունը  նաև հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալները, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, իրենց 2020 թվականի եկամուտների մասին հայտարարագրերը կներկայացնեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել