ՈՒԽ-Ն 23 ՏԱՐԵԿԱՆ Է

ՈՒԽ-Ն 23 ՏԱՐԵԿԱՆ Է

1567

Մարտի 14-ին ԵՊՀ-ի ուսանողական կառույցը նշեց իր 23 ամյակը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական համերգ և համերգ-մրցանակաբաշխություն: Միջոցառմանը ներկա էին նաև շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյան և ԵՊՀ ՈՒԽ նախագահ` Արմեն Խաչիկյանը:

Ռուբեն Մարկոսյանը հանդես եկավ իր շնորհավորանքով.

-23 տարի առաջ ես չէի գիտակցում և պատկերացնում, որ մի օր հանդես կգամ որպես պրոռեկտոր` շնորհավորելով ուսանողական այս տոնը: Ես ձեզ պես եղել եմ այս կառույցի պատվիրակ և ուսանողական կառույցի ստեղծման մասնակից: Համոզված եմ, որ այժմյա բոլոր ՈՒԽ-ականները կանեն էլ ավելին մեր կառույցի համար:

Միջոցառման ընթացքում խոսեց նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը.

-Շնորհավորում եմ բոլոր ժամանակների ուսխորհրդականներին: Այս 23 տարիների ընթացքում ձեր և մեր աշխատանքի շնորհիվ ՈՒԽ-ն ձեռք է բերել հարգանք և հեղինակություն: Մենք աշխատում ենք այնպես, որ բոլոր ուսանողները հնարավորություն ունենան մեր հարթակում ինքնահաստատվելու:

Շնորհավորանքներից և տոնական համերգից բացի այդ օրը նաև տեղի ունեցավ համերգ-մրցանակաբաշխություն, որտեղ ամփոփվեցին ԵՊՀ-ի կողմից կազմակերպած մրցույթների` «Երգող համալսարանական-2017՞», «Պարող համալսարանական-2017» և « Ասմունքող համալսարանական-2017» արդյունքները:

Հաղթողներին մրցանակներ հանձնեցին տվյալ մրցույթի ժյուրիի անդամները:

 

Անուշիկ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել