Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական կարձանագրվի առաջիկա բանակցությունների արդյունքում. Տիգրան...

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական կարձանագրվի առաջիկա բանակցությունների արդյունքում. Տիգրան Ավինյան

527

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանների սահմանագծման աշխատանքներում: Ավինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում:

«Ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում՝ գալիք, սպասվելիք  բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ՝ երկու կողմերի միջև: Այս պահի դրությամբ  ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ: Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար: Այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,- ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերվում է փաստացի ԶՈՒ-ի տեղակայմանը՝ փոխվարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ՝ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տաբեր դիրքերում ունենք ԶՈՒ-ի ներկայացուցիչներ, և նրանց վերջնակայումները, և առհասարակ ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում:

«Ուզում եմ հստակ վստահեցնել, որ ՀՀ-ի սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ  և չի կարող լինել: Այնուամենայնիվ, ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,-եզրափակեց Ավինյանը:

Կիսվել