Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:
Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտնել էր, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան: