Օրվա ընթացքում կիրականացվի Ասկերանի շրջանից և Մարտակերտի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում

Օրվա ընթացքում կիրականացվի Ասկերանի շրջանից և Մարտակերտի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում

521

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

«Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:

Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,-նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Կիսվել