Սերը հաղթում է պատերազմը

Սերը հաղթում է պատերազմը

1620

Էլենի սերը հաղթեց պատերազն, ու իր զինվորը տուն վերադարձավ. «Ես մտածում էի, որ անպայման հանդիպելու եմ գեղեցիկ արտաքինով, կայացած, խելացի տղամարդու, որն ամեն բան կանի իմ երջանկության համար, որտեղ դժվարություն բառը տեղ չի ունենա, բայց ավելի հասուն տարիքում հասկացա՝ ինձ ասպետ պետք չէ, ինձ պետք է մեկը, ում կողքին ես ամբողջական կլինեմ։ Երբեք չէի մտածի, որ սիրածս տղան կլինի զիվոր»:

Մեզ հետ զրույցում Էլլեն անկողծացավ ու ասաց, որ սիրած տղային բանակ ճանապարհելը կյանքի ամենաբարդ փուլերից մեկն է եղել. «Վախերս շատ էին, կասկածներ էլ կային, մտածում էի՝ գնալու է բանակ, ինձ մոռանա, սարսափում էի այդ մտքից, բայց երբ գնալուց առաջ գրկեց, խոստացավ,  որ ամեն բան միասին ենք հաղթահարելու, ու մենք խոստացանք՝ ծառայությունից հետո ավելի լիարժեք ենք լինելու։ Այդ պահին հասկացա, որ ես կարող եմ ու պետք է սպասեմ»։ Էլենը դժվար պահերն ու կարոտի րոպեներն անցկացրել է ընկերոջ նկարները նայելով ու նրա հետ ունեցած պահերը վերհիշելով։ Նա նշեց նաև, որ ընթերցանությունն  այն եզակի միջոցներից մեկն էր, որը կարողանում էր իրեն կտրել իրականությունից։ «Այդ օրերին սկսեցի կարդալ «731 օր քեզ համար» գիրքը, որը պատմում է իր զինվոր ընկերոջը սպասող աղջկա ապրումների մասին։ Հեղինակի զգացումներ հետ նմանությունները շատ էին. կարոտ, վախ, անհանհանգստություն ու հպարտություն։ Գիրքը ավարտելուց անմիջապես հետո զանգեցի ընկերոջս ու ասացի, որ անպայման սպասելու եմ իրեն: Իրականում՝ ընկերս էլ է կարդացել այդ գիրքը։ Տպավորություն էր, թե մենք մեզ կարողանում ենք նայել կողքից»:

Առանց բառ արտաբերելու, լուռումունջ՝ ահա այսպես էլ անցկացրեց պատերազմի շրջանը. «Պատերազմի լուրը ստանալուց հետո մոլորակն ինձ համար դադարեց պտտվել։ Չնայած՝ ընկերս միշտ իրեն հատուկ հանգստությամբ փորձում էր սփոփել ինձ։ Օրեր էին լինում, որ այդպես էլ չէի  կարողանում խոսել իր հետ՝ կարծես բորոլրս ապրում էինք զանգից զանգ։ Ես պատերազմական օրերին հանգիստ չունեի, ընկերոջս հետ խոսելուց հետո, սպասում էի եղբորս զանգին, եղբորս հետ խոսելուց հետո՝ ընկերոջս։ Մղձավանջային օրեր էին։»

Պատերազմի ժամանակ Էլենը կորցրեց իր կյանքի ամենաթանկ տղամարդկանցից մեկին՝ եղբորը, որը բանակ գնալուց առաջ ընտանիքին «պարտադրել էր» միշտ ուրախ մնալ։ «Իրականում անհնար է դարձել իր խնդրանքը կատարելը։ Անտանելի ցավոտ էր, երբ իմացա, որ եղբայրս զոհվել է, իրականության հետ չէի հարմարվում։ Մինչև հիմա էլ չեմ հավատում, բայց ես գիտեմ, որ Դավիթը չի սիրում թույլերին, ես այդ ամենից հետո ավելի ուժեղ դարձա, չնայած վախը մեծ էր, սիրածս տղամարդկանցից մյուսը դեռ պայքարի մեջ էր, իսկ Դավիթը հաղթել էր շատ վաղուց»։

Էլենի կյանքում պատերազմը շատ բան փոխեց:  Նա հասկացավ՝ սերը հաղթում է նույնիսկ պատերազմը:

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել