«Ռոքն այն առաջին երաժշտական ժանրն է, որը բարձրաձայնեց հասարակության խնդիրների ու կարծրացած նորմերի մասին»,- ասում է իմ այսօրվա զրուցակից, ռոքասեր Ելենա Մակարյանը ով խնդրեց՝ իրեն դիմեմ Լենա։
–Լենա, որքա՞ն ժամանակ է, որ դուք հետաքրքրվում և լսում եք ռոք երաժշտություն։
-Ը՜, ռոք ես լսում եմ մանկուց։ Դա անկախ իմ կամքից էր։ Ծնողներս ռոքասերներ են և մանկուց սովորեցրել են ինձ այդ երաժշտությանը։ Ես մեծացել եմ ռոքի հնչունների ներքո, ռոքի կողքին։
–Իսկ կա՞ երգ, որ Ձեզ հիշեցնում է մանկությունը։
-Այո, կա։ Այդ երգը ես մինչ այսօր լսում եմ և սիրում ինչպես մանուկ հասակում։
–Իսկ ո՞րն է այդքան սիրված երգը։
-Իհարկե, մեծ սիրով։ Դա Led Zeppelin-ի ” Stairway to heaven” երգն է։ Ավելին, այս երգը հիմա ավելի շատ եմ սիրում քան մանուկ ժամանակ, որովհետև ժամանակի հետ շատ եմ փոխվել և հիմա խորապես եմ լսում ու փորձում հասկանալ յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործություն, ինչը չէի անի մի քանի տարի առաջ։
–Լենա, իսկ ե՞րբ և ինչպե՞ս նկատեցիք այդպիսի փոփոխություններ ինքներդ Ձեր մեջ։
-Ը՜մ, Մարիամ, գիտե՞ք, ինքս էլ չգիտեմ՝ երբ կամ թե ինչպես եմ այդ փոփոխություններին ենթարկվել, բայց երբ օրերից մի օր հերթական անգամ միացավ Pink Floyd-ի “Shine on you crazy dimond” ստեղծագործությունը, ես հաճույքով ու առանց հոգնելու լսեցի այն մինչև վերջ, իսկ ավելի վաղ հնարավոր է պարզապես փոխարինեի այլ երգով կամ առաջ տայի։
–Ձեր նշած ստեղծագործությունը, եթե չեմ սխալվում, բավական երկար տևողությամբ է, չէ՞։
-Այո-այո, Այն տևում է գրեթե 14 րոպե ու մեծամասամբ կիթառային երաժշտություն է։
–Իսկ կա՞ն այլ ռոք խմբեր, որ սիրում եք: Եթե այո, կթվե՞ք մի քանիսը։
-Իհարկե կան։ Դրանցից են “The Beatles”-ը և “Queen”-ը։ Բայց շատ վիճելի է “The Beatles”-ի ռոք խումբ լինել-չլինելը։ Կան կարծիքներ, որ Խումբը ռոք ժանրով չի ստեղծագործել։
–Լենա, կան կարծիքներ, որ ռոքը անիմաստ աղմուկ է. ի՞նչ կասես այս մասին։
-Ճիշտն ասած, չեմ կարող դատապարտել մարդկանց իրենց ճաշակի ու կարծիքի համար, նման դեպքերում պարզապես ասում եմ, որ կա ռոքի տարբեր ենթաժանրեր։ Բացի դա, եկեք չմոռանանք՝ ռոքը նույնպես ծագել է ջազից։
–Իսկ քեզ համար ի՞նչ է ռոքը։
-Ինձ համար ռոքն առաջին անհնազանդ ու բոյկոտող երաժշտական ժանրն է։ Այս ժանրով ստեղծագործող մարդիկ չեն վախենում բողոքել ու դեմ գնալ կարծրացած նորմերին, չեն վախենում բարձրաձայնել հասարակության խնդիրների մասին ու բղավել, բղավել իրենց իրավունքների մասին։ Այն բղավում է, որ պետք չի համակերպվել անընդունելի հետ, սովորեցնում է սիրել ու հարգել սեփական անձն ու իրավունքները։
–Ի՞նչ եք կարծում՝ հիմա էլ են նույն գործառույթն իրականացնում ռոք երաժիշտները։
-Հիմա էլ, բայց մի տարբերությամբ։ Հիմա ռոք երաժիշտները մենակ չեն այդ գործում։ Հիմա երաժշտական հարթակում իշխող գրեթե բոլոր ժանրերը մի քիչ անհնազանդություն ու բողոք են պարունակում։
–Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։
-Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է։ Կա խոսքի ազատություն, մարդու իրավունքները լավ թե վատ պաշտպանվում են, պետություններն ավելի ժողովրդավար են, քան վաղ 1970-ական թվականներին։
–Եղե՞լ է, որ հոգնես ռոք ժանրից ու որոշ ժամանակ չլսես։
-Ռոքն այնքան մեծ աշխարհ է, այնքան շա՜տ ենթաժանրեր ունի, որ չես կարող պարզապես ռոքից հոգնել։ Ուղղակի ըստ տրամադրության իմ երաժշտացանկում փոխվում են ռոքի ենթաժանրերը։
Մարիամ Բարսեղյան
3-րդ կուրս