Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության (ԱՊԾ) տնօրենների միջև:
Հանդիպման ընթացքում, համաձայն ՀՀ ԱԱԾ հաղորդագրության, քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ։