ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

1553

Ապրիլի քսանչորս. Այս օրը յուրաքանչյուր հայի սրտին դաջված է որպես սև օր: Եվ աշխարհում էլ շատ երկրներ այս օրը սգո օր են համարում, իսկ 1915 թվականի ապրիլի 24-ի կատարվածն էլ՝ ցեղասպանություն: Երկինքն ու երկիրն էլ անգամ սգավորի նման արտասվում են, իսկ հայի ողբացող սիրտը դլե յաման երգում ու հառաչում «դե եկ վարդապետ ու մի խենթացիր»: Ամեն մի հայ կսկիծը սրտում այցելում է Ծիծեռնակաբերդ, իսկ սփյուռքն էլ աշխարհի ամեն ծայրից երթի միջոցով ցույց տալիս, որ հայը ո´չ միայն Հայստանում է, այլ ողջ աշխարհում. և թուրքի համար միշտ էլ անիրական երազանք կմնա թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում…Ե´ղել են, կա´ն ու կմնան հայերը ոչ միայն Հայաստանում՝ այլ ողջ աշխարհում: Աշխարհի ամեն մի անկյունում էլ կլսվի հայկական աղոթքն ու երգը:

Այս տարի էլ չտարբերվեց. երկրագնդի կեսը սգում ու ցավակցում է, միայն թուրքն է, որ ապրելով հայկական հողի վրա՝ հայի արյան գետով ողողված հողի վրա, արնախում գազանի նման համառում է՝ «չի´ եղել ցեղասպանություն»: Բայց եկավ այս օրը, երբ թուրքի սիրտն էլ լեզու էր առել ու մեղավորի նման, զղջումի ու ամոթի բեռը ուսին, եկել կանգնել էին միլիոն ու կես զոհերի արյան առջև…Եկավ այս օրը, երբ թուրքի արցունքը թափվեց հայկական հողի վրա, իսկ շունչն էլ կրկնեց՝ ներողություն: Մի խումբ թուրքեր՝ Էրդալ Շահին, Սելայ Էրթեն, Մահմուդ Ուզուն, ով հայերին իրեն եղբայր էր համարում և եկել էր եղբայրների հետ ցավը կիսելու՝  ծաղիկներով ու ծաղկեպսակներով այցելեցին Ծիծեռնակաբերդ: Իսկ Իլգուն Քայան, ով եկել էր Բայազետից, արցունքները աչքերին կրկնում էր՝ «ներողություն եմ խնդրում, ես շատ եմ  ամաչում… այսքան հայ կա այստեղ, այս ի՞նչ զգացմունքներ են, նշանակում է դուք հաղթեցիք»: Իսկ Սելայ Էրթեն էլ նշեց «ես, որպես թուրք ամաչում եմ  իմ պետության փոխարեն, մենք անելու ենք ամեն հնարավորը, որ մեր փոխարեն այստեղ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը լինի»…

 

Անժելա Գրեյան

4-րդ կուրս

Կիսվել