ՄԱՏՉԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱՏՉԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2765

Առաջին լուսանկարչական խցիկը, ստեղծվելով 1839 թվականին Լյու Դացեռի և Ժոզեֆ Նիեպսի կողմից, դարձավ բոլորիս կյանքի անբաժան մասնիկը։

Լուսանկարչությունը մարդկանց մի մասի համար փոքրիկ աշխարհ է, որտեղ ապրում և արարում են, իսկ մյուսների համար` իրադարձությունը հիշողության մեջ պահելու միջոց։

Հայաստանում այսօր լուսանկարչությունը գտնվում է իր զարգացման ուղղու վրա։ Սա այն ոլորտն է, որտեղ ոչ միայն մասնագետները կարող են իրենց աշխատանքները ներկայացնել, այլև նրանք, ովքեր պարզապես ունեն նկարչական սարք`դարձնելով լուսանկարչությունը պարզապես նախասիրություն և հմտություններ ձեռք բերելով ինքնուսուցման ճանապարհով։

Ապրիլի 22-ին Խնկո Ապոր մանկական ազգային գրադարանում տեղի ունեցավ «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ինքնուսույց ձեռնարկի շնորհանդեսը։ Հեղինակները Վահե Բուդումյանն ու Կարին Գրիրգորյանն էին։

Վ. Բուդումյանն արվեստագետ է, դասավանդում է լուսանկարչություն։ Աշխատում է ԲՈՒՆTV գիտամասնագիտական հեռուստատեսությունում որպես օպերատոր։

Իսկ Կարին Գրիգորյանը լրագրող է, ուսումնասիրում է լուսանկարչության պատմությունը, «Զանգակ» հրատարակչության բովանդակության պատասխանատուն է։

Գիրքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ եւ սկսնակ են այդ գործում։

Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին`«Տեսություն» և «Տեխնիկա»։ Բաժիններն իրենց հերթին կազմված են գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է որոշակի հարցերի։

Այն հարցին, թե ինչպես ստացվեց համագործակցությունը, Վահեն պաասխանեց. «Մենք շատ վաղուց ենք սկսել համագործակցել, միասին սովորել ենք «Ժամանակակից արվեստի միություն»-ում, դրանից հետո արվեստի տարբեր նախագծեր ենք իրականացրել, ինչպես նաև` միասին դասավանդում ենք «Մեդիալաբ»կրթական նախագծում։ Դասավանդման ընթացքում կարիք զգացինք լուսանկարչության ուսումնական ձեռնարկի ունենալու, քանի որ դասավանդում ենք լուսանկարչություն և գրականություն պետք է տայինք, բայց գրականությունը անգլերեն կամ ռուսերեն էր, և շատ հաճախ բոլոր հարցերին, որոնց կցանկանայինք անդրադառնալ, ամփոփ չլինելու պատճառով չէինք կարողանում անդրադառնալ»։

Գրքի նպատակը հնարավորինս բովանդակալից և հավաստի ուսումնական ձեռնարկ ստեղծելն ու լուսանկարչության առանցքային հարցերին ծանոթացնելն է։

 

Ռաիսա Պապյան

2-րդ կուրս

Կիսվել