Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին

Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին

830

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որն այս տարի անցկացվում է առցանց, նա ասել է.

«Միջազգային հանրության, և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցող կողմերի առաջ խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման հարցում»։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը միջնորդական ակտիվ ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք ձգտել ենք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սա համագործակցության լավ օրինակ է»,- ասել Վլադիմիր Պուտինը։

Կիսվել