Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 305 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 167726 է, որոնցից 4488-ը՝ վարակակիր:
Կա 3109 մահացած և 159350 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 659181 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 779 մարդ։