Երկրաշարժ Երևանից 17 կմ հարավ. ԱԻՆ

Երկրաշարժ Երևանից 17 կմ հարավ. ԱԻՆ

782

Փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04 ⁰ և արևելյան երկայնության 44.56 ⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվել