Անակնկալ՝ Հանրային հեռուստաընկերությունից

Անակնկալ՝ Հանրային հեռուստաընկերությունից

817

Գիրք նվիրելու օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրքեր է նվիրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին, որտեղ սովորել է:

Առաջին ալիքի հանրային կապերի տնօրեն Աննա Օհանյանը հյուրընկալվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում և դեկան Նաղաշ Մարտիրոսյանին փոխանցել բազմաժանր և հետաքրքիր գրքեր, որոնք օգտակար կլինեն ապագա լրագրողների համար՝ հմտանալու, մտքերը շարադրելու, պատմություն կերտելու ու հանրային խոսքը զարգացնելու գործում:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ համալսարանի կողմից մասնագիտական գրքեր է նվիրել Հանրայինի գրադարանին, նշելով, որ այս տոնի ակունքներում կանգնած է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, գրող-հրապարակախոս, ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանը, ով առաջարկել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթ ձևավորել։ Եվ ահա, տարիներ առաջ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի աշխատասենյակում ծնված այդ գեղեցիկ նախաձեռնությունը արդեն վերածվել է համազգային տոնի:

Կիսվել