«Նոյան Տապան» գրատանը մանկական գրքի տոն է: Առիթը անդերսենյան օրերն են, որն արդեն քանի տարի է կազմակերպվում են ամբողջ աշխարհում, Հայաստանում` երկրորդ անգամ:
Գրատան տնօրենը նշում է, որ երբեմն անցնում են և չեն նկատում այս կառույցը, գոնե որպես թանգարան մանուկներին ցույց տրվի այն: Թեպետ նշում է, որ նման տոնը մանուկներին հաճույքով բերում է այստեղ:
Հեքիաթագիր Մերի Սահակյանը 50-ից ավել հեքիաթներ ունի.«Բոլորն էլ սիրում եմ, չգիտեմ`որը կարդալ»
Այնուամենայնիվ, նախընտրեց «Փնթի իշուկը»:
Դանիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը խոսում է հեքիաթների կարևոր նշանակության մասին.«Դանիան որպես Անդերսոնի հայրենիք, մարդկանց պատկերացման մեջ վերածվել է հեքիաթային երկրի: Պատկերացնում եք`200 տարի որքան սերունդներ են դաստիարակվել ու ապրել Անդերսենի հեքիաթներով, հերոսների կյանքով: Ես շնորհակալ եմ գրատան բոլոր աշխատողներին նման հնարավորություն ընձեռելու համար: Ինձ հետ բերել եմ նվերներ. իմ նվերները գրքերն են»:
Գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը ուրախությամբ փաստում է, որ Անդերսենի հեքիաթները բարի են ու գեղեցիկ, և որ այդ հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին. «Այս տոնը ոգևորում է երեխաներին, նպաստում է, որպեսզի նրանք գրքեր կարդան, մտնեն հեքիաթների աշխարհ»:
Ստելլա Պետրոսյան
4-րդ կուրս