Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

536

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել