Աղբահանություն․ մշտական խնդիր՝ ժամանակավոր լուծումներով

Աղբահանություն․ մշտական խնդիր՝ ժամանակավոր լուծումներով

1011

Էջմիածին քաղաքի առաջնային խնդիրներից է աղբահանության ոլորտում իրականացվող թերի աշխատանքը։ Քաղաքացիները դժգոհում են, որ աղբահանությունը պատշաճ չի կատարվում։ Աղբը հաճախ չի տեղափոխվում, որն էլ գարշահոտության պատճառ է դառնում։

«Այն աստիճանի է հոտը տարածվում, որ մինչև 3-րդ հարկ հասնում է։ Չեն  աշխատում, աղբը արդեն նեխում է, նոր գալիս են տանելու»-, այս մասին մեզ հետ զրույցում ասաց տիկին Գայանեն, ով Էջմիածնի բնակիչ է։

Քաղաքացիները շարունակում են դժգոհել նաև քաղաքում այն մեքենաներից, որոնք իրականացնում են աղբահանության աշխատանքը։

Էջմիածնի քաղաքապետարանից մեզ տեղեկացրել են, որ աղբատար ավտոմեքենաներից միայն 5-ն է կառուցվածքով նախատեսված աղբահանության համար, մնացած 10-ը պարզապես ծածկվում են վրաններով:

Մենք  շաբաթվա տարբեր օրերին հետևել ենք աղբատար ավտոմեքենաների շարժին և այդպես էլ վրանով ծածկված ավտոմեքենա չենք նկատել: Ճիշտ հակառակը՝ աղբ տեղափոխող «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները քաղաքում շրջում են բաց, և թեթև քամու դեպքում աղբ հանդիսացող պոլիէթիլենային տոպրակները և թեթև իրերն ավտոմեքենայից դուրս են թռչում:

Հին են ոչ միայն քաղաքի աղբատար ավտոմեքենաները, այլև մեծ աղբարկղերը: Նկատել ենք նաև, որ քաղաքի հատկապես ծայրամասային հատվածներում վիճակն ավելի անմխիթար է: Մասնավորապես՝ կառուցվածքով աղբահանության համար նախատեսված ավտոմեքենաները դժվարությամբ են մեծ աղբարկղերը դատարկում, քանի որ դրանք երկաթից են և գրեթե ամբողջությամբ քայքայված: Դատարկելու ժամանակ աղբի զգալի մասը թափվում է գետնին: Պատճառն այն է, որ աղբամանների տակի հատվածը կոռոզիայի է ենթարկվել և մասամբ քայքայված է:

Ծայրամասում ապրող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ աղբահանությունը իրենց թաղամասում մշտական խնդիր է, գալիս են, ժամանակավոր լուծում և գնում։ Մի քանի օրից պատկերը նույնն է լինում։

Նշենք, որ մեկ շնչի հաշվով աղբահանության վճարը 200 դրամ է: Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հավաքագրված գումարներով հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել քաղաքի աղբահանության կազմակերպումը:

Էջմիածնի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Լևոն Կարապետյանը ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում քաղաքապետարանը. իր իրավասությունների մեջ չի մտնում։

«Մենք կարող ենք ասել, որ շաբաթական երկու անգամ սեփական տների փողոցներում կատարվում է աղբահանություն, իսկ կենտրոնական փողոցներում օրը երկու անգամ»։

Նշենք, որ Տարածքային կառավարման և նախարարության և Համայնքների միության կողմից Էջմիածինը 2018թ. ճանաչվել է «Մաքուր համայնք»:

Լենա Կարապետայն

2-րդ կուրս

Կիսվել