«Այս դժվար ժամանակահատվածում կառավարելու ենք մի ...

«Այս դժվար ժամանակահատվածում կառավարելու ենք մի կառույց, որը հասարակության անցուդարձի լակմուսն է». Սուսաննա Դավթյան

1423

Հունվար-մարտ  ամիսներին  տեղի  ունեցան   հանրակրթական  ուսումնական հաստատությունների  ղեկավարման  իրավունքի  հավաստագրման  քննությունները: Վերապատրաստող  կազմակերություններից «Նոր  ժամանակի կրթություն» ՀԿ-ն  մարտի 15-ին  ապագա և  գործող   տնօրեններին  փոխանցեց  ԿԳՄՍ նախարարության  կողմից  տրված հավաստագրերը:

ՀԿ-ի  համահիմնադիր,  փոխնախագահ Արևիկ  Պետրոսյանը նշեց, որ  հավաստագրվելը  պարտադիր  գործընթաց  է, իրավունք է  հանրակրթական  ուսումնական  հաստատության  տնօրենի  թափուր  տեղի  մրցույթին  մասնակցելու համար:

«Նոր   ժամանակի կրթություն» ՀԿ-ը   հավաստագրման վերապատրաստումների համար այս փուլում դիմել  են  70  անձ, որից  3-ը  չեն  մասնակցել  քննությանը, 58-ը  հաջողություն  են  գրանցել, իսկ  այն մասնակիցները, ովքեր  չեն  հավաստագրվել  այս  տարի,   հնարավորություն  ունեն  նորից  հանձնելու քննությունը:

Երևանի Պեյո Յավորովի  անվան  թիվ  131  հիմնական  դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանը շնորհավորեց  բոլորին, հատկապես այն  անձանց, ովքեր  դեռ տնօրեն  չեն.

«Հրաշալի  գործ  եք  ձեռնարկել, վստահ եմ՝ հրաշալի  մտահաղացումներ  ունեք: Կարծում  եմ՝  այստեղ  գտնվող  յուրաքանչյուր  ոք, ով դեռ տնօրեն չէ, հաստատ  ունի  երազանքներ և տեսլական  դպրոցի  զարգացման  համար: Այն  իրավական  նյութի  պաշարը, որը  տալիս  են այս  վերապատրատումները,  անփոխարինելի են։ Եվ, երբ  դուք  դառնաք  տնօրեններ,   դուք  ամեն   վայրկյան բախվելու եք  օրենքների հետ և այդժամ  հասկանք, որ  սովորելը  երբեք  ավելորդ  չէ: Մեզ բոլորիս  հաջողություն, որովհետև  այս  դժվար  ժամանակահատվածում  կառավարելու  ենք  մի  կառույց, որը  հասարակության  անցուդարձի   լակմուսն է»:

Վայրի  ընտրությունը  նույպես  հատկանշական  էր ՝ միջոցառումը  կայացավ   Եղիշե  Չարենցի  անվան  գրականության  և  արվեստի  թանգարանում:

Արևիկ  Պետրոսյանի  խոսքերով՝ այն  երկու  նպատակ  էր  հետապնդում. օրերս   հայ  գրող  Չարենցի  ծննդյան  124  ամյակն  էր,  և   հավելյալ հնարավորություն  դպրոցի  տնօրենների և հավակնորդների համար.  «Պետք  է  մշակույթին  մոտ  լինենք, որպեսզի  այն  նաև  կարողանանք տեղափոխել դպրոց»:

Միջոցառումը եզրափակվեց Եղիշե  Չարենցի  անվան  գրականության  և  արվեստի  թանգարանում  գիդի  ուղեկցությամբ շրջայցով:

Լուսանկարները՝ Արաքս Քոչարյանի

Հայկանուշ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել