Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն․ վեբինար լրագրողների համար

Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն․ վեբինար լրագրողների համար

837

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հրավիրում են լրագրողներին մասնակցելու «Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» մասնագիտական առցանց դասախոսությունների շարքի վերջին հանդիպմանը։ Հակամարտությունների լուսաբանման թեմայով առցանց վեբինարը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 19:00-ին, մասնակիցների հետ կաշխատեն միաժամանակ երեք փորձեգետ` ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը (Հայաստան), վավերագրող, լուսանկարիչ Վուդի Քսիմշիտին (Մեծ Բրիտանիա), ռազմական լրագրող Թոմաս Մաթչը (Նոր Զելանդիա): Միջազգային լրագրողները, ովքեր լուսաբանել են նաև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը, կներկայացնեն հակամարտությունների լուսաբանման միջազգային առանձնահատկություններն ու կպատմեն  արցախյան հակամարտության ընթացքում իրենց փորձառության մասին։  Շուշան Դոյդոյանը կներկայացնի զինված հակամարտություններում անձնական տվյալների պաշտպանության հարցերը, ինչպես նաև լրագրողների էթիկական և իրավական պարտականություններն այդ ոլորտում։

Հիշեցում։ Դասընթացների շարքը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համաատեղ, «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսակավորմամբ։ Հանդիպումը կանցկացվի անգելերն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Հանդիպման հղումը՝ https://bit.ly/3d5wpRd

Կիսվել