Միջազգային վազքի մարաթոններ

Միջազգային վազքի մարաթոններ

1241

Միջազգային Վազքի մարաթոնյան  հիմնադրամը  ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ ողջ աշխարհի տարածքում, դրա շրջանակներում ներառելով  նաև Հայաստանը:  Հիմնական նպատակն է ներգրավվել ոչ միայն տվյալ  երկրում ապրող մարդկանց, այլ նաև երկրի սահմաններից դուրս գտնվող տարբեր ազգերին՝ ստեղծելով տարբեր մտածելակերպի, նիստ ու կացի, բնավորությունների մի մեծ շղթա:

Հարկ է նշել  մարաթոնի մի շարք նպատակներ և առանձնահատկություներ: Օրինակ՝ վազորդները կարող են նվիրատվություն կատարել գրանցման ժամանակ, այսինքն՝ միջոցառմանը մասնակցելու համար նախնական վճարը ծառայում է բարեգործությանը:  Երկրորդ կարևոր նպատակը՝  զարգացնել առողջ ապրելակերպը, սերը  և ձգտումը դեպի սպորտը, և երրորդը՝ զարգացնել սպորտայի տուրիզմը:

Մարաթոնը կայանում է տարին 2 անգամ:  Այն բաց է տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Վազքի ընթացքում լինում են կայաններ,  տրամադրվում է ջուր, հյութ, միրգ, սուրճ, հաց: Մասնակցելու համար ահրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, մասնակիցը պետք է լինի 18 տարից լրացած, և  տեղում ներկա պետք է գտնվի ծնողներից մեկը, որպեսզի ստորագրի  համապատասխան փաստաթուղթի տակ:

Մի քանի  տարիների ընթացքում ծրագիրը նաև ունեցել է շատ կամավորներ: Այս հրաշալի նախաձեռնությունը արդեն 5 տարի է համախամբում է տարբեր երկրների վազորդների, որոնք ցանկանում են փոխել աշխարհը: Իսկ հասարակության շրջանում կա  լայն հետաքրքրություն, որը, իհարկե, խոսում է այն մասին, որ այսքան տարիների աշխատանքը մարդկանց տանում է դեպի  սպորտ և բարի գործեր:

Դիանա Սահակյան

5-րդ կուրս

Կիսվել