Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

736

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Արմենպրեսի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախբարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով:

Կիսվել