«Հայրենիքը մնաց քո սրտում , իսկ դու՝ հայրենիքի գրկում»

«Հայրենիքը մնաց քո սրտում , իսկ դու՝ հայրենիքի գրկում»

1050

Մարդիկ ծնվում են հաղթանակների համար, ապրում ու պայքարում հանուն հայրենիքի: 20-ամյա Գառնիկ Անտոնյանը երդում տվեց ու մեկնեց իր պարտքը տալու՝ սրտում պահելով միլիոնավոր երզանքներ, որ հետ գալուց հետո իրականություն պիտի դառնայնին: 2,5 ամիս էր մնացել տուն վերադառնալուն, երբ սկսվեց 44 –օրյա պատերազմը:

Գառնիկը  ծնվել ու մեծացել էր Երևանում:  Ուներ եղբայր և քույր, ընտանիքի կրտսեր որդին էր: Քրոջ՝ Աննայի համար Գառնիկն ամեն ինչ էր, երբ տանը բոլորը աշխատում էին, նրանք երկուսով մնում էին մենակ, ու եղբայրն էր խնամում իրեն: Պատերազմի ընթացքում, երբ Աննան հնարավորություն էր ունեցել խոսել եղբոր հետ, խնդրել էր ողջ առողջ տուն վերադառնալ ու հերոսություն չանել, իսկ նա խեստացել էր, որ երկուսը միասին կլինի:

Գառնիկի եղբոր՝ Արսենի համար, դժվար է համակերպվել եղբոր կորտսի հետ. «Հայկական բանակ ասելով միշտ էլ պատկերացրել եմ հպարտ ու հզոր զինվորին, սակայն հիմա, այդ բոլորը ամբողջացնելով իմ մեջ, հասկանում եմ, որ քեզպեսներն են բանակը, որ ոչ մի անգամ չեն երկմտել, տեսնելով և գիտակցելով մահը՝ երբեք չեն վախեցել, երբեք չեն փախել ու չեն մտածել սեփական կաշին փրկելու մասին:

Հայրենիքը մնաց քո սրտում, իսկ դու հայրենիքի գրկում ՝ որպես հայոց հերոս»:

Գառնիկի հետ վերջին անգան ծնողները խոսել էին հոկտեմբերի 31-ին: Նա ծառայում էր Մարտունի 3-ում: Մարտական առաջադրանք կատարել է Հադրութում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում, անմահացել է Մարտունի 2-ում:

Գառնիկի մայրը այսպես է նկարագրում որդուն . «Շատ լուրջ մարդ էր, շատ «ջիգյարով» էր բոլորի նկատմամբ, կազմակերպված, սրտաբաց ու համբերատար… Ծառայության ընթացքում, երբ հետը խոսում էինք, ոչ մի բան չէր պատմում, ամեն անգամ ասում էր, որ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա: Ես վստահ էի, որ Գառնիկս հետ կգա: Կռվի ժամանակ զանգեց, ասեց՝ «Մա՛մ , նորից ծնվեցի»»:

Գառնիկը զոհվեց ընկերներին օգնության հասնելու ժամանակ, նա դասակի հրամանատանրությունը վերցրել էր իր ուսերին, որպեսզի կարողանա փրկել զինակիցների կյանքը: 90 հոգով մարտընչել են տարբեր տեղերում, 2.5 օր Հադրութում  եղել են շրջափակման մեջ:

«Գառնիկին ճանաչողները գիտեն, որ նա շատ ընկերասեր էր, կայացած ու հպարտ: Նրա երազանքն էր տուն կառուցել, բայց չհասցրեց. դրա փոխարեն դիրքում մատուռ էր կառուցել»,- պատմում է հայրը ՝ Արմեն Անտոնյանը:

Գառնիկը իր անցած մարտական ուղու համար արժանացել է մեդալի՝ Արցախի նախագահի կողմից:

Գոհար Հովսեփյան

4-րդ կուրս

Կիսվել