ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

3026

Հայկական հարսանիքները դեռ հնուց աչքի են ընկել իրենց յուրահատկությամբ: Յուրաքանչյուր սիմվոլ ունեցել է իր նշանակությունը: Ժամանակակից հարսանիքները տարբերվում են հին հայկական, ավանդական հարսանիքներից, սակայն հիմական ավանդույթները դեռ շարունակվում են պահպանվել: Հայկական ավանդական հարսանիքի պապհանված և անչափ գեղեցիկ ավանդույթներից են հարսի ճերմակ զգեստը, եկեղցի գնալը, հայկական պարերը և իհարկե հարսի պարի: Այս ամենին ավելացել է նաև զուգապարը, սակայն ի տարբերություն անցյալի՝ այժմ հարսի պարի անցնում է նախապատրաստական մի ամբողջ փուլ: Այսօր հատուկ հարսանյաց զույգերի համար բեմադրվում են պարեր, կան հատուկ պարային ստուդիաներ և պարուսույցներ, որոնք բեմադրում են միայն հարսանեկան պարեր: Մեր օրերին հատուկ են հարսանեական շքեղությունները` մեքենաների շարասյուները, շքեղ հարսանյաց սրահները, հատուկ հյուր թամադաները և արտերկրից հրավիրված երգիչ-երգչուհիները: Իսկ այս ամենի կողքին, շլացուցիչ լույսերի և տեսախցիկների ներքո պետք է հյուրերին ներկայանալ հավուր պատշաճի: Նորապսակները հյուրերին ողջունում են զուգապարով և գեղեցիկ հանդես գալու համար դիմում են պարուսույցին:

Խոսեցինք վերջերս ամուսնացած Արսենի և Շուշաննային հետ: Նրանց հարսանիքը ևս կայացել էր շքեղ ռեստորանային համալիրում: Զույգը հրավիրել էր 250 հյուր: Նրանք ևս սովորլել էին պարեր` զուգապար, հարսի պար, հարսը ևս անականկալ պար էր պատրաստել  փեսացուհի համար: Շուշաննան ասում է. «Ճիշտ է դժվարությամբ կարողացա համոզել, որ Արսենը պարի ինձ հետ, բայց զուգապարհը հրաշալի էր, հուրերը անչափ գոհ էին»:

Պարուսույց Անահիտ Իջանյանը փաստում է, որ զույգերի գրեթե 90 % դիմում են պարուսույցի, սակայն ոչ թե իրենց օրը վայելելու, այլ հարսանիքի էսթետիկ մասն ապահովելու համար: Պարուսույցի կարծիքով՝ զույգերերը միայն փորձերի ժամանակ են գիտակցում, որ պարի շարժումները կարող են օգտագործել նաև հետագայում, երբ սկսում են արդեն ճիշտ բռնել ձեռքը, ճիշտ ուղեկցել զուգընկերուհուն և այլն: Ասում է, որ հիմականում դիմում են հարսի պարը և զուգապարը բեմադրելու համար: Անահիտին դիմած բոլոր զույգերի համար պատրաստվում է անհատական բեմադրություն: Նշում է. «Չեմ կարող ինչ-որ մեկի համար բեմադրված պարը սովորոցնել մեկ ուրիշին: Կան տարբեր ճաշակներ, տարբեր անհատականություններ: Հնարավոր է մեկը մի շարժումը կատարի, իսկ մեկ այլ զույգ հրաժարվի կամ գուցե չկարողանա դա անել, կամ էլ համարի, որ այն գեղեցիկ չէ»:

Պարը զույգին ներկայացնելուց առաջ նախ փորձում է տեղեկատվություն տրամադրել շարժումների մասին, անդրադաձնալ դրանց բովանդակությանը: Անահիտին ամսվա կտրավածքով դիմում էր մոտ 3-4 զույգ և նրանք բոլորն էլ ցանկանում են սովորել երկու պար: Պարուսույցի համար առավել դժվար է աշխատել փեսաների հետ, քանի որ նրանք ավելի կաշկանդված են: «Հաճախ է լինում, որ հրաժարվում են այս կամ այն շարժումը կատարելուց և հետաքրքիրն այն է, որ հարցնում եմ, թե ինչն է պատճառը, պատասխնում են. «Բա որ ընկերներս տեսնեն, ի՞նչ կասեն» և նմանատիպ արտահայտություններ: Իսկ աղջիկները իրենց եթերային կերպարի մեջ են, նաև հաճախ է լինում, որ հարսնացուները դժվարությամբ են կարողանում համոզել փեսացունեին, որ պարեն»:

Իհարկե լինում է, որ 3-4 զույգից ավելի քիչ կամ շատ են լինում: Ասում է, որ ձմռանը հարսանիքներ քիչ են անում, մայիս ամսին ընդհանրապես հարսանիք չկա, աշնանը և ապրիլին էլ մի փոքր ավելի շատ են հարսանիքները:

Հետաքրքիր հատված է նաև երաժշտության ընտրությունը: Լինում են զույգեր, որ արդեն գիտեն, թե ինչ երաժշտություն ներքո են ցանկանում պարել, կան նաև զույգեր, որոնց երաժշտություն է առաջարկում պարուսույցը, ընտրությունը հետքրքիր է: Համնականում հարսի պարի երաժշտության ընտրությունն է բարդ, քանի որ համադրվում է երկու երաժշտություն, բեմադրությունները հիմնականում  ֆլեշմոբի տեսքով են ներկայացվում: Անահիտը դժվարանում է սովորեցնել լսել երաժշտությունը: Մեկ պարը սովորելու համար անհրաժեշտ է 10-12 պարապմունք: Իսկ Անահիտ Իջանյանի մոտ 10-12 պարապմունքն արժե 40.000-ից 60.000 դրամ: Արժեքը որոշվում է կախված պարի տևողությունից և տեսակից: Եթե հարսի պարը բաղկացած է լինում երկու մասից, երաժշտությունը սկսում է դանդաղ, ապա արագանում է, այդպես արժեքը բարձրանում է: Իսկ պարի ուսուցման կենտրոններում մեկ պարապմունքի արժքեը 5000 դրամ և կախված է նրանից, թե զույգը, որքան ժամանակում կսովորի պարը:

Անահիտը հիշեց նաև իրեն այցելած մի ահտաքրքիր զույգի: Ասում է. «Ինձ մոտ եկավ մի զույգ` կրիմինալ արտաքինով տղամարդ և փոքրամարմին և բավականին ընկճված աղջիկ: Տղան ասաց, որ իրենք ցանկանում եմ սովորել «հայկական տանգո», իհարկե չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, և խնդրեցի, որ բացատրի, թե որն է դա: Նա բջջայինով միացրեց մի տխուր և մելամաղձոտ երաժշտություն և իրենք սկսեցին պարել (ուղղակի իրար գրկած շարժվում էին այս ու այն կողմ), ապա նա պտտվեց և ասաց, որ հենց դա է «հայկական տանգոն»: Ասացի, որ այն ինչ ուզում եք անել, արդեն իսկ ստացվում է, բայց նաև ասացի, որ մի բան կմտածեմ, այդ երաժշտությանն հարմար: Երեկոյան աղջիկը զանգահարեց ինձ և ասաց, որ, եթե մի քիչ խիստ ասեք, նա կհամձայնի և կպարի ուրիշ երաժշտության ներքո: Ես, մի փոքր դժվարությամբ, ասացի, որ պետք է այլ բան պարել և նա համաձայնեց ու ստացվեց գեղեցիկ պար: Բայց «հայկական տոնգոն» դեռ կիրառում ենք ընկրներով և հաճախակի հիշում:

 

Աննա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել